Երևան +18°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 19:31 24-06-2022

ՈՒԱԾ-ն պնդում է, որ բացահայտել է ՌԴ ԳՇ-ի լրտեսական ցանցը

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈՒԱԾ) հայտարարել է, որ բացահայտել է Ռուսաստանի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության լրտեսական ցանցը, որը, ըստ գերատեսչության, պետք է «օգներ թշնամուն Ուկրաինայի գրավման հարցում»։

Դրանում, իբր, եղել է Գերագույն ռադայի ժողովրդական պատգամավոր Անդրեյ Դերկաչը։ Նրա հայրը ղեկավարել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը 1998-2001 թվականներին։

Ըստ ՈՒԱԾ-ի՝ Դերկաչը «վերահսկել է մի շարք մասնավոր անվտանգության ընկերությունների ստեղծումը տարբեր տարածքներում, որպեսզի օգտագործի այդ կառույցները՝ Ուկրաինան արագ գրավելու համար»։

Ցանցը հնարավոր է եղել բացահայտել Դերկաչի օգնական Իգոր Կոլեսնիկովի ցուցմունքների շնորհիվ, որը մեղադրվում էր դավաճանության մեջ և համագործակցում էր հետաքննության հետ։

Ձեզ գուցե հետաքրքրի