Խոսք Ներքին 4 տարի առաջ - 18:02 24-06-2022

Այո՛, ես հավակնում էի և կարծում եմ, որ ես այլ պաշտոնի էի արժանի․ Ուլիխանյանը՝ ՔՊ-ից դուրս գալու մասին

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, նախկին պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել ՔՊ վարչության նախագահին։ Իր հայտարարությունում նա նաև նշել էր, որ իր նպատակները և հավակնությունները սպասարկելու համար պետք է որոնի այլ հարթակում։

Կուսակցությունից դուրս գալու պատճառների և հարթակում լինելու մասին Ուլիխանյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց․ «Քաղաքականությամբ զբաղվելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ տարբերակ նախատեսված չէ։ Քաղաքական նպատակներին հասնելու համար պետք է կուսակցության միջով անցնես, այսինքն՝ այդ հարթակը պետք է լինի որևէ կուսակցություն։ Պարզ է, որ ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, իրենց հաջողություն մաղթելով, դուրս եմ եկել, և իմ քաղաքական նպատակներին հասնելու համար այլ բան չկա, քան որևէ այլ կուսակցության միջոցով։ Իսկ թե որ կուսակցությունը կլինի, կա՞, թե՞ չկա, հնարավո՞ր է՝ նորը ստեղծեմ, դա արդեն ժամանակը ցույց կտա։ Հիմա ես պետք է ուսումնասիրեմ դաշտը և որոշում կայացնեմ»։

Հարցին, թե լուրեր են պտտվում, որ ինքը Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից դուրս գալուց հետո այլ պաշտոնի էր սպասում և ի վերջո չստանալով այդ պաշտոնը՝ որոշել է դուրս գալ կուսակցությունից, ինչքանո՞վ է տեղեկությունը համապատասխանում իրականությանը, Ուլիխանյանը պատասխանեց․ «Ես չգիտեմ՝ որտեղ ինչ լուրեր են պտտվում, բայց անկեղծորեն կասեմ․ այո՛, ես հավակնում էի, այո՛, ես կարծում եմ, որ ես այլ պաշտոնի էի արժանի, և իմ գրության մեջ ես հենց դա էլ նկատի ունեմ՝ գրելով, որ արձանագրել եմ, որ այլևս այդ հարթակը չի սպասարկում իմ քաղաքական ամբիցիաները, ասածս հենց դա էլ նշանակում էր։ Այո՛, իմ հավակնությունները այդ կուսակցությունում չեն սպասարկվում, հետևաբար ես իմ քայլն եմ անում դեպի առաջ»,- ասաց Ուլիխանյանը։

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Ուլիխանյանին առաջարկել են Քաղաքաշինության տեսչական մարմնի պետի տեղակալի պաշտոնը, որից վերջինս վիրավորվել է, ապա դուրս եկել կուսակցության շարքերից։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում