Ներքին 4 տարի առաջ - 13:35 24-06-2022

«Դոն Պիպոն» Ռուսաստանում ազատվել է կալանքից, Հայաստանի՝ արտահանձման միջնորդությունը չի բավարարվել

Ռուսաստանի իրավապահները չեն բավարարել Հայաստանի դատախազության միջնորդությունը՝ «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանին արտահանձնելու վերաբերյալ։

Oragir.news-ի հարցմանն ի պատասխան՝ դատախազությունից տեղեկացնում են, որ հետախուզման մեջ գտնվող Արթուր Ասատրյանը Ռուսաստանում ձերբակալվել է, վերցվել էքստրադիցիոն կալանքի, սակայն ազատ է արձակվել՝ ՌԴ քաղաքացի լինելու հիմքով․ «Արթուր Ասատրյանի նկատմամբ ՀՀ-ում քննվող քրեական գործի շրջանակում հայտարարվել է հետախուզում: ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնապես տեղեկացվել է, որ ՌԴ իրավասու մարմինները նրան ձերբակալել են և վերցրել էքստրադիցիոն կալանքի, ինչից անմիջապես հետո ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստել է համապատասխան փաթեթը և ռոսական ողմին ներկայացրել նրա հանձնման միջնորդոթյունը: Սակայն այդ ընթացքում տեղեկացվել ենք, որ Արթուր Ասատրյանն ազատվել է արգելանքից՝ ՌԴ քաղաքացի լինելու հիմնավորմամբ»,- մեզ հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ էքստրադիցիայի միջնորդությունը ՀՀ դատախազությունը ներկայացրել է մինչև Ասատրյանի հանրային ելույթը, որում նա տեղեկացնում է, որ «ազատագրական շարժում է սկսում»՝ «Հայաս խաչակիրների ազատագրական շարժումը»։

Հիշեցնենք, որ Ասատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ ՔՕ 223-րդ հոդվածի 1-ին (հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ ղեկավարելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցված քրեական գործով։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում