Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Էջմիածին քաղաքում խանութում հրդեհ է բռնկվել
Երևան +27°
Ուղիղ եթեր
Ներքին 6 օր առաջ - 19:23 22-06-2022

Արտակ Զեյնալյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու

Ալբինա Բարեղամյան

Լրագրող

Որոշ ժամանակ առաջ գրվել էր, որ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը դիմելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղի համար։ Եվ ահա հաստատվեց տեղեկությունը։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորների 10 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի 3 թափուր տեղերի համար առաջադրվել են հետեւյալ թեկնածուները.

1.Հրաչ Մարտունի Այվազյան,
2.Արտակ Հայկազի Զեյնալյան,
3.Լիանա Օնիկի Հակոբյան։

1.Արթուր Ռոբերտի Առաքելյան,
2.Արա Էդուարդի Բաբայան,
3.Արծրուն Մարտունի Միրզոյան։

1.Հակոբ Գրիգորի Գրիգորյան,
2.Քրիստինե Պատվականի Մկոյան,
3.Արթուր Ռոբերտի Պողոսյան։