Սպորտ 4 տարի առաջ - 22:42 21-06-2022

Բասկետբոլային վերադարձ Մարզահամերգային համալիր. SADA CUP-ին ընդառաջ կայացել է ասուլիս

Հունիսի 23-ից 26-ը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայանալու է բասկետբոլի SADA CUP անդրանիկ մրցաշարը։ Բասկետբոլային կարևորագույն միջոցառմանը մասնակցելու են Հայաստանի, Սիրիայի, Իրանի հավաքականները, ինչպես նաև «Թիմ ԱՄՆ-ն»։

Մարզահամերգային համալիրը, որտեղ տեղադրվել է նոր՝ սպորտային մանրատախտակ, պատրաստ է ընդունել մրցաշարը։ Հենց մրցավայրում էլ կայացել է մրցաշարին նվիրված մամուլի ասուլիս։ Առաջին երևանյան ասուլիսն է տվել նաև բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, NBA-ում հսկայական փորձ ունեցող Ռեքս Քալամյանը։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանը կարևորել է համագործակցությունը, որի շնորհիվ հնարավոր է եղել կյանքի կոչել մրցաշարը։

«Պետք է նշեմ, որ SADA-ի մեր գործընկերները մեծ ցանկություն են ունեցել օգնել հայկական բասկետբոլին։ Սա բացառիկ համագործակցություն է, որը նպատակ է հետապնդում բասկետբոլը զարգացնել մեր երկրում՚ սկսած մանկապատանեկան տարիքից, մինչեւ ազգային հավաքական: SADA-ն դարձել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ամենամեծ, ամենահուսալի գործընկերը»,- ասել է Նազարյանը։

Գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը նույնպես խոսել է մրցաշարի մասին.

«Շատ ժամանակ չունենք փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը պատրաստվելու համար՝ ընդամենը 2 շաբաթ։ Մեզ համար կարեւոր է թե՛ հաղթելը, թե՛ Հայաստանում բասկետբոլը զարգացնելը: Ցանկանում ենք այնպես անել, որ կայուն լինի բասկետբոլը։ Հայաստան գալուս հիմնական նպատակն է նպաստել բասկետբոլի զարգացմանը: Պետք է հիմքեր ստեղծել։ Մենք աշխատում ենք 3 տարբեր լեզուներով՝ անգլերեն, հայերեն եւ բասկետբոլի լեզվով: Երբեմն նաեւ դժվարություններ ենք ունենում, շատ ավելի հաճախ ամեն ինչ լավ է ստացվումդդեդդ: Մենք աշխատում ենք NBA-ի ոճով եւ հնարավորինս հասցնում ենք ամեն ինչ անել: Ազգային հավաքականի խաղացողները կարողանում ենք իրենց առջեւ դրված բոլոր խնդիրները մարզումների ժամանակ կատարել»,- ասել է Ռեքս Քալամյանը:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ