Մամուլ 4 տարի առաջ - 08:42 21-06-2022

Ռուստամ Բաքոյանի կնոջ հայտարարություններով կզբաղվի ԱԱԾ-ն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի քաղաքացիական կնոջ կողմից՝ իրեն ծեծի ենթարկելու հայտարարությունը հասավ ԱԱԾ: Մասնավորապես, պատգամավոր Բաքոյանի քաղաքացիական կինը ուշագրավ հայտարարություն էր արել՝ նշելով. «Ռուստամ Բաքոյանն ինձ ասել է՝ ինչ ուզում ես, հրապարակի՛ր. մեր դեմ խաղ չկա»:
Ըստ կնոջ՝ Բաքոյանը ծեծել է իրեն, գումար պահանջել: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հերքել էր տեղեկությունը՝ նշելով. «Երկու բան ունեմ ասելու, նախ՝ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, երկրորդ՝ գործը դատախազությունում է, ուսումնասիրման փուլում է: Ես դիմել եմ, ինձ կտեղեկացնեն՝ գործն արդեն ուսումնասիրում են, թե ոչ: Այսքանը կարող եմ ասել»:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Գլխավոր դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքից տեղեկանալու, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին. «Այդ հրապարակումն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ՝ դրանում նշված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու համար»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին