Ռուսական ՎՏԲ բանկը հեռանում է միայն վրացական շուկայից, ԱՊՀ-ի մյուս երկրներում և Ասիայում բանկը շարունակում է աշխատել, հայտարարել է ՎՏԲ բանկի ղեկավար Անդրեյ Կոստինը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում:
«Մենք, բացառությամբ մեկ եզակի դեպքի, ոչ մի տեղ չենք վաճառում (դուստր բանկերը), ոչ մի տեղ: Մեր դիրքորոշումը սկզբունքային է, մենք ամենուրեք մնում ենք: Մենք հեռանում ենք միայն Վրաստանից, բայց այնտեղ փոքր-ինչ այլ իրավիճակ է»,- հայտնել է Կոստինը:
Նա հայտարարել է, որ ՎՏԲ-ն մնում է Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Չինաստանում և Հնդկաստանում: Կոստինի խոսքով, այս երկրներում ՎՏԲ-ն իր բիզնեսի համար հեռանկարներ է տեսնում: