Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը Դմիտրի Պեսկովը բացառել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Տաջիկստան) զինծառայողների մասնակցությունը Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողությանը Ուկրաինայում և Դոնբասում։
«Ոչ: Այդպիսի տարբերակը չի քննարկվել։ ՀԱՊԿ-ի նշանակությունը մեծ է, ՀԱՊԿ-ը ոչ վաղ անցյալում ցույց է տվել իր արդյունավետությունը, օպերատիվությունը և զարգացման անհրաժեշտությունը։ ՀԱՊԿ-ը արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում մեր առաջնահերթություններից է»,- ասել է Կրեմլի խոսնակը։