Վահագնի թաղամասի մոտակայքում զինամթերք է հայտնաբերվել
copy image url

Վահագնի թաղամասի մոտակայքում զինամթերք է հայտնաբերվել

Ներքին 2 տարի առաջ - 13:57 20-06-2022
Հունիսի 20-ին՝ ժամը 09։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Վահագնի թաղամասի մոտակայքում, հայտնաբերվել է զինամթերք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Հայտնաբերված ՁՀՆ-7-ի նռնակը՝ առանց առաջնային պայթուցիչի, ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է հրաձգարան՝ հետագա ոչնչացման։