Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 11:44 20-06-2022

Չինաստանը հակահրթիռ է փորձարկել

Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը կիրակի ուշ երեկոյան իր նորագույն հակահրթիռի «վերջին տեխնիկական փորձարկումն է» իրականացրել: Այս մասին հաղորդում է չինական «Huanqiu shibao» (Global Times) պարբերականը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության հայտարարությանը։

«Չինաստանի տարածքում գիշերը իրականացված փորձարկումները հասել են իրենց նպատակին։ Դրանք իրենց բնույթով պաշտպանական են և ուղղված չեն որևէ երկրի դեմ»,- պարբերականը մեջբերում է չինացի զինվորականների խոսքը։

Այս զենքի նախորդ փորձարկումն իրականացվել է 2021թ.-ի փետրվարին, նշում է պարբերականը։ Միաժամանակ չի նշվում, թե ինչ հրթիռային համակարգի մասին է խոսքը։

Մինչ այդ Չինաստանում ցամաքային հակահրթիռային պաշտպանության համակարգերը փորձարկվել են 2010, 2013, 2014 և 2018 թվականներին։

Ամենից շատ դիտված

22:30 Առանձնատուն, մեքենաներ, խոշոր ավանդներ, թանկարժեք գաղտնի գնում, 73 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը
22:00 Դուստրս նախկին ամուսնուս կնոջը մայրիկ է անվանում. Անժելա Սարգսյանի սենսացիոն խոստովանությունը
14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
23:24 Թրամփը մտադիր չէ կրկին զորք ուղարկել Իրան, եթե դրա անհրաժեշտությունը չլինի. Վենս
16:00 Ռուսաստանը մոտենում է պարտությանը, հայ ռուսամետ ուժերը կմնան ո՞րբ
22:59 Ռուսաստանը պատրաստում է լայնածավալ հարձակում Ուկրաինայի վրա. Զելենսկի
20:00 Պատմական պահը․ ՍԴ-ն կանկախանա՞, թե՞ կմնա ՔՊ-ի կցորդը
16:47 Անակնկալ բացահայտում՝ հաղորդման ընթացքում. ով է Նարեկ Հայկազյանի և Ծովինար Մարտիրոսյանի որդու ընկերուհին
08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ