Ներքին 4 տարի առաջ - 09:20 20-06-2022

Արթուր Դավթյանին կգործուղե՞ն ԲԴԽ․ մավրն արեց իր գործը, մավրը պետք է հեռանա

Ինչպես հայտնի է, գլխավոր դատախազի պաշտոնի համար ՔՊ-ն ունի իր թեկնածուն՝ Աննա Վարդապետյանը, բայց գործող դատախազ Արթուր Դավթյանի «ծառայությունները» ևս ըստ արժանվույն կգնահատվեն, և նա անպաշտոն չի մնա։ Մասնավորապես, Oragir.news-ին հայտնի դարձավ, որ իշխանության կուլիսներում քննարկվում է Դավթյանին իբրեւ իրավաբան-գիտնական ԲԴԽ անդամ ընտրելու եւ նրան ԲԴԽ նախագահ դարձնելու հարցը։

Իսկ այս «ռակիրովկաները» իրականացնելու համար նախ պետք է ամեն կերպ ազատվել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանից, ինչը և անում են։ Դրանից հետո պետք է ազատվել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանից, որպեսզի Դավթյանը ընտրվի նրա փոխարեն և դառնա ԲԴԽ նախագահ՝ Վարդազարյանի փոխարեն։ Այս քննարկումները շատ իրական են թվում, մանավանդ որ մեր իշխանության համար անհնարին ոչինչ չկա։

Բայց կա մի «բայց»․ ինչպե՞ս են համոզելու Ջհանգիրյանին հրաժարական տալ, չէ՞ որ նա նույնիսկ կենսաթոշակի տարիքում ամեն ինչ արեց պաշտոն ստանալու համար, իսկ այդ պաշտոնում փորձեց առավելագույնս բավարարել իշխանությանը։ Ջհանգիրյանը ինքնակամ հեռացող չէ, հատկապես որ իշխանության մեջ իր իշխանությունը ունի եւ հարմար պահի կարող է իր թիմով գալ իշխանության։ Այսինքն՝ ստացվում է՝ եթե համոզվելով ոչինչ չի ստացվում, օգնության է գալիս հարկադրանքը՝ ինչպես ասում են, պարտադիր-կամավոր սկզբունքներով հեռանալը, այլապես իշխանությունը կսկսի ջրի երես հանել «կոմպրոմատները»։ Ինչպես ասում են, մավրն արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ, իսկ «կոմպրոմատների» մասին՝ հաջորդ դասին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը