Արտաքին 4 տարի առաջ - 21:51 18-06-2022

Ուկրաինան և Ռուսաստանը գերիներին փոխանակել են 5-5 ձևաչափով

Ուկրաինայի ռազմական հետախուզությունը հայտնել է Ռուսաստանի հետ 5-ը 5-ի դիմաց ձևաչափով գերիների փոխանակման մասին:

Վերադարձած ուկրաինացիներից չորսը խաղաղ բնակիչներ են։ Նրանք գերի են ընկել Կիևի մարզի Գոստոմելի շրջանում այն ​​ժամանակ, երբ այն օկուպացված էր ռուսական բանակի կողմից, ասվում է հաղորդագրության մեջ։ Ռուսական զինված ուժերն այս տարածքները լքել են մարտի վերջին։

Բացի դրանից՝ Ուկրաինային է հանձնվել մեկ մահացած զինծառայողի դի։

Իր հերթին ուկրաինական իշխանությունները Ռուսաստանին են հանձնել հինգ գերու։ Ուկրաինական հետախուզության զեկույցում չի նշվում՝ նրանք քաղաքացիական անձինք են եղել, թե զինվորական։

Ամենից շատ դիտված

22:30 Առանձնատուն, մեքենաներ, խոշոր ավանդներ, թանկարժեք գաղտնի գնում, 73 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը
22:00 Դուստրս նախկին ամուսնուս կնոջը մայրիկ է անվանում. Անժելա Սարգսյանի սենսացիոն խոստովանությունը
14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
16:00 Ռուսաստանը մոտենում է պարտությանը, հայ ռուսամետ ուժերը կմնան ո՞րբ
20:00 Պատմական պահը․ ՍԴ-ն կանկախանա՞, թե՞ կմնա ՔՊ-ի կցորդը
16:47 Անակնկալ բացահայտում՝ հաղորդման ընթացքում. ով է Նարեկ Հայկազյանի և Ծովինար Մարտիրոսյանի որդու ընկերուհին
22:59 Ռուսաստանը պատրաստում է լայնածավալ հարձակում Ուկրաինայի վրա. Զելենսկի
23:24 Թրամփը մտադիր չէ կրկին զորք ուղարկել Իրան, եթե դրա անհրաժեշտությունը չլինի. Վենս
21:00 Պաշտոն կստանա՞ արդյոք Ալեն Սիմոնյանը. հարցում