Սպորտ 4 տարի առաջ - 17:40 18-06-2022

Մերժումներ ՀՖՖ-ին. 30-ամյակի միջոցառումները՝ կիսատ կազմով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան օրերս մի քանի միջոցառումներով նշեց հիմնադրման 30-ամյակը։

ՀՖՖ-ի ներկայիս ղեկավարությունը ֆուտբոլային գերատեսչությունը ղեկավարած/ղեկավորող միակ մասնակիցն էր։ Միջոցառումներին հրավիրված չէին ֆուտբոլային կառույցի նախկին ղեկավարներ Սուրեն Աբրահամյանը, Ռուբեն Հայրապետյանը։ Այն, որ Արմեն Մելիքբեկյանի, տեղ-տեղ Հակոբ Սիմիդյանի ղեկավարած ՀՖՖ-ն մեծ տեղ է տալիս յուրայիններին, իշխող քաղաքական թիմի անձանց, նորություն չէ, սակայն մի քանի բան ուղղակի զարմացնում է...

Ֆուտբոլի Հայաստանի լեգենդների հավաքականը խաղաց առանց գլխավոր մարզչի. պարտականությունները ֆիկտիվ կատարում էր Ռոման Բերեզովսկին։ Oragir.news-ին հայտնի է դարձել, որ անվանի մարզիչ Վարդան Մինասյանը, ում հետ են կապված 30-ամյա հավաքականի ամենալուսավոր էջերը, մերժել է ՀՖՖ-ի հրավերը։ Միջոցառումներին ներկա չի գտնվել նաև լեգենդար ավագ Սարգիս Հովսեփյանը, ով նույնպես մերժել է ՀՖՖ-ի պարոններին։

ՀՖՖ-ն որևէ պաշտոնական հայտարարություն չի տարածել՝ պարզաբանելու, թե ինչու է այդպես ստացվել։ Հատկանշական է, որ Երևանում գտնվող Հենրիխ Մխիթարյանը դարձյալ մերժել է 30 ամյակին նվիրված գալա-ընթրիքին մասնակցել։ Նրան և մայրիկին՝ Մարինա Թաշչյանին, ով երկար տարիներ աշխատել է ՀՖՖ-ում, ֆեդերացիան նույնպես, ըստ երևույթին, «կես բերան» հրավիրել էր։

Հերթական անգամ փաստենք, որ ՀՖՖ-ն ցանկանում էր անել լավ բան, սակայն ստացվեց ինչպես միշտ... լեգենդների հանդիպմանը չմասնակցեցին երկու իսկական լեգենդ, Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստը, ՀՖՖ-ի ներկայիս ղեկավարության օրոք ազգային հավաքականում կարիերան ավարտած Մխիթարյանը չներկայացավ գալա-ընթրիքին։ Իհարկե, Մարինա Թաշչյանը ասաց, որ Մխիթարյանը զբաղված է իր տրանսֆերային հարցերով, բայց միջոցառումից ընդամենը օրեր առաջ Հենրիխն իր կնոջ և մայրիկի հետ մասնակցել է «Հյուր սերվիս» ընկերության հիմնադրման 20-ամյակին... Հետևությունները՝ ֆուտբոլային հանրությանը և իհարկե ֆուտբոլային պարոնների խղճին։

Արման Առաքելյան

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ