Ներքին 3 տարի առաջ - 19:34 12-04-2023

«Ազնավուր» հիմնադրամի հետ քննարկվել են շանսոնյեի 100-ամյակի միջոցառումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ տնօրեն Քրիստինա Ազնավուրի (Սարկիսյան) գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2024 թվականին Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանի կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և ընդգծել լեգենդար շանսոնյեի հոբելյանական միջոցառումների պատշաճ անցկացման կարևորությունը. «Մենք իսկապես շատ կարևորում ենք աշխարհահռչակ շանսոնյեի հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը, և այս նպատակով ՀՀ կառավարությունը պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը»:

«Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի խոսքով՝ կազմել են առաջարկներ, որոնք ցանկանում են դիտարկել հարյուրամյակի պետական ծրագրով նախատեսված միջոցառումների ծրագրում: Դրանք կներկայացվեն Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի կառավարական հանձնաժողովին:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ արդեն հավաքագրվել են բազմաթիվ ստեղծագործական մտահղացումներ և գաղափարներ, որոնք կարող են ընդգրկվել հոբելյանական միջոցառումների ծրագրում: Առաջիկայում նախատեսված է հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվելու են ստացված հայտերը, միջոցառումների ծրագրին առնչվող կազմակերպչական հարցերը:

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանի ծրագրի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ Երևանում և ՀՀ մարզերում, մասնավորապես՝ համերգներ, գիտաժողով, ֆիլմերի ցուցադրություն, փոստային նամականիշների մարում, ձայնագրություններ և այլն:

Քրիստինա Ազնավուրի տեղեկացմամբ՝ ֆրանսիական կողմը ևս նախապատրաստական աշխատանքների փուլում է:

Մասնավորապես՝ մինչև 2024 թվականը Ֆրանսիայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը, նախատեսվում է անցկացնել մեծ համերգային ծրագիր, կազմակերպել Ազնավուրի գործունեությանը նվիրված ցուցահանդես:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում Շառլ Ազնավուրի թանգարանի ստեղծման հարցին:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ