Արտաքին 4 տարի առաջ - 15:49 18-06-2022

Ուկրաինական պատվիրակության ղեկավարը հայտնել է ՌԴ-ի հետ խաղաղ բանակցությունների վերսկսման ժամկետը  

Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցությունները կարող են վերսկսվել օգոստոսի վերջին, երբ Ուկրաինան ամրապնդի իր ուժերը։ Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում հայտնել է բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան։

«Բանակցություններին կարող ենք վերադառնալ օգոստոսի վերջին։ Մենք չենք ցանկանում մեր ծրագրերով կիսվել ռուսների հետ, քանի որ նրանք դա կարող են տեսնել բաց աղբյուրներում։ Բայց ես կարծում եմ, որ մենք որոշ տեղերում կիրականացնենք հակահարձակողական գործողություն»,- ասել է նա։

«Մենք կարող էինք դիտարկել ինչ-որ քաղաքական համաձայնություն՝ նման Ստամբուլում մեր առաջարկածին։ Մենք, օրինակ, մի քանի տարի չենք շոշափում Ղրիմի հարցը։ Մենք դա չենք անում ռազմական ճանապարհով, բայց անում ենք դա դիվանագիտական ​​և քաղաքական միջոցներով»,- հավելել է Արախամիան։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան