Արտաքին 4 տարի առաջ - 13:12 18-06-2022

Տոկաևը հրաժարվել է ընդունել Ռուսաստանի հետ համագործակցության շքանշանը


Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրաժարվել է ընդունել Ալեքսանդր Նևսկու ռուսական շքանշանը, որով նախօրեին առաջարկել էր նրան պարգևատրել Մոսկվան։ Նրա մամուլի ծառայությունից հայտնել են, որ քաղաքական գործիչը պաշտոնավարման ընթացքում որոշել է ոչ մի մրցանակ չընդունել։ Այս մասին հայտնում է Tengrinews-ը։

Պարգևատրումը, ենթադրաբար, կարող էր տեղի ունենալ Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումում, ուր Տոկաևն այցելել էր նախօրեին։ Այնտեղ Ղազախստանի նախագահը դեմ է արտահայտվել Դոնբասի անջատողական հանրապետությունների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշմանը, ասելով, որ չի պատրաստվում ճանաչել դրանք։

Ալեքսանդր Նևսկու շքանշանով կարող են պարգևատրվել օտարերկրյա քաղաքական գործիչները՝ Ռուսաստանի Դաշնության հետ բազմակողմ համագործակցության զարգացման և նրա սոցիալ-տնտեսական զարգացման գործում աջակցության համար:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հունիսի 18-ին «Подъем» պարբերականին ասել է, որ Ռուսաստանում Տոկաևին պարգևատրելու ծրագրեր չեն եղել։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան