Արտաքին 4 տարի առաջ - 23:17 17-06-2022

Ռուսական ռազմանավը երկու անգամ խախտել է Դանիայի ծովային սահմանը

Ուրբաթ գիշեր ռուսական ռազմանավը երկու անգամ խախտել է Դանիայի տարածքային ջրերի սահմանը Բալթիկ ծովում՝ Բորնհոլմ կղզու մոտ։ Կղզում այդ պահին անցկացվում էր Ժողովրդավարության փառատոնը՝ խոշոր տոնակատարություն, որին մասնակցում էին Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը և բազմաթիվ պաշտոնյաներ: Դանիայի արտաքին գործերի նախարար Յեպպե Կոֆոդը ռուս զինվորականների այս պահվածքն անվանել է «կոպիտ և անընդունելի» սադրանք։

Նավի հետ կապված միջադեպի պատճառով Կոպենհագենում ՌԴ դեսպանին շտապ կանչել են Դանիայի ԱԳՆ։ ՌԴ ԱԳՆ-ն դեռ պաշտոնական մեկնաբանություններ չի տվել։ Նավի անունը չի հրապարակվում։

Դանիայի կամ փառատոնի համար ուղղակի սպառնալիք չի եղել, ասել է պաշտպանության նախարար Մորտեն Բոդսկովը, սակայն ընդգծել է, որ իրավիճակը Բալթիկ ծովում գնալով սրվում է։

Ամենից շատ դիտված

22:30 Առանձնատուն, մեքենաներ, խոշոր ավանդներ, թանկարժեք գաղտնի գնում, 73 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը
22:00 Դուստրս նախկին ամուսնուս կնոջը մայրիկ է անվանում. Անժելա Սարգսյանի սենսացիոն խոստովանությունը
14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
16:00 Ռուսաստանը մոտենում է պարտությանը, հայ ռուսամետ ուժերը կմնան ո՞րբ
20:00 Պատմական պահը․ ՍԴ-ն կանկախանա՞, թե՞ կմնա ՔՊ-ի կցորդը
16:47 Անակնկալ բացահայտում՝ հաղորդման ընթացքում. ով է Նարեկ Հայկազյանի և Ծովինար Մարտիրոսյանի որդու ընկերուհին
22:59 Ռուսաստանը պատրաստում է լայնածավալ հարձակում Ուկրաինայի վրա. Զելենսկի
23:24 Թրամփը մտադիր չէ կրկին զորք ուղարկել Իրան, եթե դրա անհրաժեշտությունը չլինի. Վենս
21:00 Պաշտոն կստանա՞ արդյոք Ալեն Սիմոնյանը. հարցում