ԱԺ քառօրյա նստաշրջանում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի 2021 թվականի տարեկան հաղորդումը, որի հիմնական զեկուցողն է Հաշվեքնիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը։
Ջանջուղազյանն ասաց, որ Հաշվեքննիչ պալատի իրավական հենքը ձևավորվել է 2015 թվականին՝ Սահմանադրության մեջ տեղի ունեցած փոփոխություններով։
«Հաշվեքննիչ պալատը սահմանվել է որպես բացառիկ մենաշնորհային գործառույթ ունեցող պետական մարմին, որի պարտավորությունն է հաշվեքննության ենթարկել այլ պետական մարմինների և մասնագիտական օբյեկտիվ կարծիք արտահայտել այն մասին, թե հանրային սեփականությունը և հանրային ֆինանսներն ինչպես են կառավարվել, ընդ որում՝ երկու ասպեկտով, թե որքանով է օրինական եղել հանրային ֆինանսների և սեփականության կառավարումը։ Ծրագրված է եղել ունենալ երեսուն ծրագիր, բայց դրանցից ավարտվել են 19-ը։ Հետաձգման հիմնական պատճառն այն է, որ ծրագրից դուրս երկու հիմնական պատվեր ձևակերպվել է ԱԺ-ի կողմից, և դրանով հանդերձ տեղի է ունեցել 11 հաշվեքննությունների գործընթացների հետաձգություն։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այն ոլորտների գլխադասային հանձնաժողովների հետ համատեղ, որտեղ կատարվել է հաշվեքննություն, իրականացվել են քննարկումներ հանձնաժողովների համատեղ նիստերում։ Առերևույթ կասկածներով պայմանավորված վեց հաշվեքննությունների արդյունքում ձևավորված նյութերը ուղարկվել են գլխավոր դատախազություն»։
Մանրամասն՝ տեսանյութում։