Ներքին 1 տարի առաջ - 14:40 28-10-2024

Հաշվեքննիչ պալատի առջև ձևակերպվել է հանրային կառավարումը բարելավելուն նպաստելը. Ատոմ Ջանջուղազյան

Արտաքին պետական հաշվեքննության գործառույթը մեր երկրում ձևավորվել է 2018 թվականին ընդունված օրենքով, որի շրջանակում Վերահսկիչ պալատի հենքի վրա ձևավորվել է նաև Հաշվեքննիչ պալատը: Նախորդ ժամանակահատվածում Հաշվեքննիչ պալատի փորձը և միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը հանգեցրել է իրավական բարելավումների փաթեթի նախաձեռնության: Անցյալ տարի ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի և պատգամավորների կողմից նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ, որոնք բավականին մասնակցային, բազմաշերտ քննարկումների արդյունքում հանգեցրին այս տարի Ազգային ժողովի կողմից այդ փաթեթի ընդունմանը, որով, ըստ էության, ընդունվեց «Հաշվեքննիչ պալատի մասին» նոր օրենք: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. պետական բյուջեի օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը՝ փոփոխությունների հիմնական ուղղությունների վերաբերյալ որոշ մանրամասներ ներկայացնելով:

«Հաշվեքննիչ պալատի առջև, որպես առաքելություն, ձևակերպվել է հանրային կառավարումը բարելավելուն նպաստելը, և որպես գործիքակազմ, որով Հաշվեքննիչ պալատը պիտի այս առաքելությունը իրացնի, նախանշվել է, և դա միայն ՀՀ-ին չէ, որ բնորոշ է: Աշխարհի գրեթե 200 երկիր, որոնք անդամ են բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջազգային կազմակերպության, այդ թվում՝ նաև Հայաստանը, ունի այդպիսի կառույցներ, և այդ կառույցները, ենթադրվում է, որ պիտի գործեն միջազգային չափանիշներին համապատասխան և իրականացնեն հաշվեքննություններ»,- պարզաբանեց նա:

Ջանջուղազյանի խոսքով՝ ընդունված փաթեթով փոփոխվել է բյուջեի նկատմամբ վերաբերմունքը:

«Այլևս ենթադրվում է, որ բյուջեի հաշվետվության վերաբերյալ եզրակացության սահմանադրական պարտավորությունը կատարելու համար Հաշվեքննիչ պալատը պետք է որպես հաշվեքննության ենթակա մարմին չդիտարկի առանձին պետական մարմիններին, այլ որպես մեկ միավոր դիտարկի բյուջեն: Սա ամբողջությամբ համահունչ է ՀՀ ներքին կարգավորումներին, որովհետև դա մեկ միավոր է, և դրա կատարման համար պատասխանատու է Կառավարությունը: Այն ամբողջությամբ համապատասխանում է նաև միջազգայնորեն ընդունված մոտեցումներին»,- ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահը:

Հաջորդ փոփոխությունները վերաբերում են տեղեկատվության հասանելիությանը և մարդկային ռեսուրսների կառավարմանը:

2025 թվականին նախկին նշանակությամբ ընթացիկ եզրակացություններ կհրապարակվեն միայն 2024 թվականի գործունեության ծրագրի առաջին մասով 9 ամիսների և տարեկան հաշվեքննությունների արդյունքներով:

Հրապարակման ենթակա կլինի 7 հաշվեքննություն` ընդհանուր առմամբ 8 մարմին է հաշվեքննության ենթարկվում, մեկը գաղտնի ռեժիմով կշրջանառվի: Արդյունքում կձևավորվի 14 ընթացիկ եզրակացություն, որոնք կհրապարակվեն: Երկու միջանկյալ հաշվետվություն է ակնկալվում՝ 2025 թվականի առաջին եռամսյակի և կիսամյակի միջանկյալ հաշվետվությունները:

Նախատեսվում է ունենալ Հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագրի հաստատում: Բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացություն կտրամադրվի Ազգային ժողովին, Հաշվեքննիչ պալատի գործունեության վերաբերյալ մեկ հաղորդում կներկայացվի:

ԵԱՏՄ շրջանակում անդամ պետությունների աուդիտի բարձրագույն մարմինների հետ հսկողական երկու միջոցառում կիրականացվի: Պլանավորվում է մեկ միջնաժամկետ առաջնահերթությունների հաստատում: 2025 թվականին կիրականացվի 11 թեմատիկ հաշվետվություն:

Ոչ ֆինանսական կամ արդյունքային ցուցանիշներին հասնելու համար բյուջեով նախատեսված է 1 մլրդ 5 մլն դրամ:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան