Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:54 14-06-2022

Պադավատապետությունից շարժական գույքի ավելի պատասխանատու օգտագործման քաղաքականություն ենք վարում. Արշակյանը՝ Ավետիսյանին

ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստի ընթացքում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման տարեկան հաշվետվությունը», որը ներկայացնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։

ԱԺ փոխխոնակ Հակոբ Արշակյանը Ավետիսյանին հարցրեց, թե ստանդարտների ներդրման պետական գույքի կառավարման տեսանկյունից անշարժ և շարժական գույքի գերատեսչությունների կողմից դրանց շահագործման, շահագործման պայմանների ստանդարտները որ պետական կառույցներում ինչպիսին պետք է լինեն և ինչպես պետք է շահագործվեն, այդ մասով արդյո՞ք կան նորություններ, որովետև «մեր քաղաքականությունը պադավատապետությունից դեպի ավելի պատասխանատու շար-ական գույքի օգտագործման տեսանկյունից որոշ գերատեսչություններ թերանում են, որոշները՝ ավելի ուղերձներն ընդունում և կատարում են»։

Ավետիսյանը պատասխանեց. «Այն իրավիճակը, այն գործողությունները, այն քայլերը, որոնք կատարել է Կառավարությունը 2018 թվականից հետո՝ գերատեսչություններին ամրացված պետական, սեփական գույքի, այդ թվում նաև մեքենաների շահագործման օպտիմալացման տեսանկյունից, իրենց արդյունքն արդեն ցույց են տվել, ունենք էականորեն ավելի լավ իրավիճակ այդ ոլորտում, բայց իրավիճակը մեզ համար գոհացուցիչ համարել չենք կարող»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին