Արտաքին 4 տարի առաջ - 13:05 14-06-2022

ԵՄ-ն ռուսական երեք բանկ անջատում է SWIFT-ից

Եվրամիությունը, ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակում, այսօրվանից ռուսական խոշորագույն «Սբերբանկը», ինչպես նաև «Ռոսսելխոզբանկը» և Մոսկվայի վարկային բանկը անջատում է SWIFT միջբանկային համակարգից։

Պատժամիջոցները համաձայնեցվել են մայիսի վերջին՝ եվրոպացի առաջնորդների միջև երկարատև և լարված խորհրդակցություններից հետո։ Սահմանափակումների մեծ մասն ուժի մեջ է մտել մի քանի օր անց:

Բանկերի ներկայացուցիչները, ինչպես և նախկինում, պնդում են, որ SWIFT-ից անջատումը մեծապես չի ազդի իրենց աշխատանքի վրա։

«Սբերբանկը», ըստ ռուսական լրատվամիջոցների, հայտարարել է, որ աշխատում է սովորական ռեժիմով, և SWIFT-ից անջատումը միջազգային հաշվարկների հետ կապված ոչինչ չի ​​փոխում։

Մոսկվայի վարկային բանկում նշել են, որ Ռուսաստանի ներսում գործարքները կշարունակվեն սովորական ռեժիմով, սակայն արտասահման վճարումներ կատարելու դեպքում ժամկետները կարող են երկարաձգվել։

«Ռոսսելխոզբանկ»-ում ևս նշել են, որ Ռուսաստանի բանկային համակարգում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ անխափան ինքնավար գործունեություն ծավալելու համար։

Ամենից շատ դիտված

14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
22:00 Դուստրս նախկին ամուսնուս կնոջը մայրիկ է անվանում. Անժելա Սարգսյանի սենսացիոն խոստովանությունը
22:30 Առանձնատուն, մեքենաներ, խոշոր ավանդներ, թանկարժեք գաղտնի գնում, 73 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
16:00 Ռուսաստանը մոտենում է պարտությանը, հայ ռուսամետ ուժերը կմնան ո՞րբ
16:47 Անակնկալ բացահայտում՝ հաղորդման ընթացքում. ով է Նարեկ Հայկազյանի և Ծովինար Մարտիրոսյանի որդու ընկերուհին
20:00 Պատմական պահը․ ՍԴ-ն կանկախանա՞, թե՞ կմնա ՔՊ-ի կցորդը
21:00 Պաշտոն կստանա՞ արդյոք Ալեն Սիմոնյանը. հարցում
18:00 ԱԱԾ նախկին պետի որդու ընկերության 672 մլն-անոց գույքն ու կուտակված պարտքերը
22:59 Ռուսաստանը պատրաստում է լայնածավալ հարձակում Ուկրաինայի վրա. Զելենսկի