Ներքին 4 տարի առաջ - 11:41 13-06-2022

Գեղամ Մանուկյանը՝ Իշխան Սաղաթելյանին ընդդիմության պարտության պատասխանատու կարգելու մասին

«Հայոց լեզուն շատ առաձգական է, ուղղակի անհասկանալի են երեկվա ու նախորդ օրվա աժիոտաժը, մեկնաբանություններն ու ենթադրությունները Սերժ Սարգսյանի հայտարաության շուրջ։ Երևի էդ մարդիկ շատ ազատ ժամանակ ունեն»։ Այս մասին oragir.news-ի հետ զույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Իշխան Սաղաթելյանին ընդդիմության առաջնորդ անվանելուն։

Հիշեցնենք, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Անդրանիկ Մարգարյանի տարեդարձի առթիվ Պանթեոն այցելության ընթացքում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք համաժողովրդական շարժումը կունենա ցանկալի արդյունքներ, ասել էր․ «Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը ինչ է ասելու այդ մասին»։

Սարգսյանի այս արտահայտությունը տարատեսակ մեկնաբանությունների առիթ էր դարձել սոցիալական հարթակներում։ Որոշ քաղաքական մեկնաբաններ պնդում են, որ Իշխան Սաղաթելյանին ընդդիմության առաջնորդ անվանելով՝ Սերժ Սարգսյանը շարժման պարտության պատասխանատվությունը դնում է Իշխան Սաղաթելյանի, հետևաբար՝ նաև Ռոբերտ Քոչարյանի վրա։

Այս մեկնաբանությանն անդրադառնալով՝ Գեղամ Մանուկյանն ասաց ․ «Շատ ավելի լավ կլիներ՝ տարատեսակ կարծիքներ հայտնող մարդիկ ավելի հանրօգուտ աշխատանքով զբաղվեին կիրակի օրով»։

Անդրադառնալով հարցին, թե որքանով է կազմակերպվող ակցիաների քանակը վկայում ընդդիմության պարտության մասին, նա նշեց, որ դա գնահատականների հարց է։ «Պայքարը որևէ պահ չի դադարել, կամ ընթացքը որևէ կերպ չի դանդաղել, մնացածը տակտիկական հարցեր են, թե, օրինակ, ամենօրյա՞ հանրահավաք պետք է լինի, թե՞ օրը մեջ կամ հատուկ օրերի։ Իսկ այն, որ կա ընդդիմության պարտության, և այդ պարտությունն ունի պատասխանատու, նման հարց ես չեմ էլ ուզում քննարկել կամ լսել»։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
23:56 Ադրբեջանական կողմը հետաձգել է հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը Երևանում
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը