Ներքին 5 տարի առաջ - 17:23 07-07-2021

Իշխանի՛կ, չափերիդ մեջ մնա, թե չէ ականջներդ մի օր կքաշեմ. Արմեն Խաչատրյանը՝ Իշխան Սաղաթելյանին

Խորին ափսոսանքս եմ հայտնում, որ հայ ժողովրդի պատմության ճակատագրական պահերին ազգանպաստ գործունեությամբ փառաբանված, ազգին բազում ականավոր գործիչներ տված ՀՅԴ-ի այսօրվա լիդեր են հանդիսանում միջակությունները, ովքեր իրենց խոսք ու վարքով շարունակ իջեցնում են կուսակցության վարկանիշը, իրենց գործելակերպով այն տանում դեպի իր իսկ գաղափարական առանցքի տրամագծորեն հակառակ կողմը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դրանցից» մեկին, ով սպառնում է «օր ու արև չտալ» ժողովրդի կողմից ընտրված իշխանություններին, ոմանց էլ՝ «ստորացնել», մի սրտացավ խորհուրդ տամ՝ դիմի'ր մասնագետի օգնության, խեղված հոգեբանությունդ կարգի բեր, հաշտվիր ինքդ քեզ, անցյալիդ ու ներկայիդ հետ։

Մեր պետությունն այն թատերաբեմը չէ, որտեղ քո ձախողված կյանքի ողբերգությունը պիտի խաղաս ու երբևէ ապրածդ բացասական էմոցիաներն աջ ու ձախ պարպես՝ վրեժխնդիր լինելու և դրանցից ազատվելու նպատակով։ Եթե Դու ես որոշում այս ժողովրդի կամքի «օր ու արևը», հետևաբար կրկնում եմ բառերս՝ տեղս էլ գիտես, հասցես էլ, սպասում եմ քեզ, որ գաս, օր ու արևս կտրես։

Համ էլ ստելուց առաջ շունչ քաշիր, մտածիր, հիշողությունդ թարմացրու, թե՞ մոռացել ես, որ այդ նույն ԱԺ-ի մոտ ձեր երիտասարդների հետ դաստիարակչական զրույց ունենալուց հետո ո՞նց էիք բողոքում, որ ճնշել եմ երիտասարդներին։

Համ էլ այդ ամենի տեսանյութը կա, որից հանրությունն իր եզրահանգումներն է արել, թե ով ում է ստորացրել։

Բայց մի նախադասություն էլ ասեմ քեզ հասկանալի բառապաշարով՝ «Քեզ կարգի բեր, Իշխանի՛կ, չափերիդ մեջ մնա, թե չէ ականջներդ մի օր կքաշեմ»:

Նշենք, որ նախօրեին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Արմեն Խաչատրյանին, ասել էր. «Կարծեմ մի օր հենց դրան Ազգային ժողովի մուտքի մոտ մեր տղերքը ստորացրին, ու ու եթե հիմա էլ պետք լինի, նա առաջիկայում նորից առիթ կունենա»:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Ձեզ գուցե հետաքրքրի