Մեր խմբագրություն ահազանգ ենք ստացել, որ Գորիսի Հին Խնձորեսկում գտնվող Մխիթար Սպարապետի գերեզմանը անտերության է մատնված. մամռակալել է հուշաքարը, խոտերը ծածկել են սպարապետի գերեզմանը։
Ըստ մեր զրուցակցի` տարածքը մաքրվում է, երբ պետք է այնտեղ գնան երկրի ղեկավարը կամ էլ իշխանության ներկայացուցիչները։ Դա էլ լինում է տարին մեկ անգամ։
Զրուցեցինք Խնձորեսկի վարչական ղեկավար Երվանդ Մալունցի հետ, նա ասաց, որ մաքրում են գերեզմանոցը, պարզապես ամբողջ մայիս ամսին անձրև է եկել, տարածքը ծածկվել է խոտով, բայց իրենք արդեն մաքրել են։
Նշենք, որ Մխիթար Սպարապետը թաղված է Սբ. Թադևոս եկեղեցու բակում։ Նա հայ ազատագրական պայքարի կարկառուն ներկայացուցիչներից մեկն էր, Դավիթ-Բեկի հետևորդը: Նրա ջանքերով պահպանվեց ներկայիս Սյունիքը: