Ներքին 4 տարի առաջ - 15:18 09-06-2022

Գնա ....վիր. Սինանյանին պաշտպանելու համար Թանկյանը մի հայ աղջկա է հայհոյել «Թվիթեր»-ում

Այս օրերին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում է, որտեղ «ՀՅԴ երիտասարդական կառույց» կազմակերպությունը նրան, այսպես ասած, լավ չի դիմավորել։

Բանն այն է, որ թվիթերյան պաշտոնական էջում կազմակերպությունը հրապարակում էր արել, որտեղ նկարում ՝ պաստառի վրա, գրված էր՝ «Զարեհ Սինանյան՝ դավաճան»։ Նկարը հրապարակվել էր կից գրառմամբ․ «Երբ դավաճանը քաղաքում է, դա հայտնի է դառնում.... սա Գլենդել քաղաքի ասելիքն է քեզ»։

Հետաքրքիրն այն է, որ գրառման մեկնաբանություններ բաժնում մեկնաբանություն է թողել ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ գրելով. «Այսպես չի կարելի: Խնդրում եմ՝ հանեք այս հրապարակումը: Շատ հեշտ է մեկին դավաճան կոչել: Ավելի դժվար է հայելու մեջ նայել: Հայաստանում հայերի մեծ մասը նույն ձև են մտածում, որ ՀՅԴ-ն ջան-ջիգյար է անում նախորդ ռեժիմի հետ և շահ ունի մեր ազգին կողոպտելուց: Ամո՛թ է»։

Ի պատասխան՝ Լարա անունով թվիթերյան հայ օգտատերը գրել է․ «Դու էլ ես դավաճան»։ Թանկյանը, որպես պատասխան, սեռական բնույթի հայհոյանք է տվել աղջկան։

Փաստորեն, Թանկյանը, հավանաբար մոռանալով, որ ժամանակին ինքն էր ամենուր և իր երգերում քարոզում ժողովրդավարություն, հավասար իրավունքներ, կանանց դեմ բռնության ու խտրականության կասեցում, իր սիրելի հեղափոխականներին հաճոյանալու համար պատրաստ է հայհոյել իրեն հակադարձող երիտասրդ աղջկա։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում