Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 23:09 08-06-2022

Քանյե Ուեսթը բաժանվել է սիրելիից՝ մի քանի ամիս տևած հարաբերություններից հետո

45-ամյա ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը մի քանի ամիս տևած հարաբերություններից հետո բաժանվել է իր սիրելիից՝ 24-ամյա մոդել Չեյնի Ջոնսից։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Ըստ ռեփերին մոտ կանգնած աղբյուրի՝ զույգը դադարեցրել է հարաբերությունները միասին Ճապոնիա մեկնելուց հետո։ Օրերս ռեփերին արդեն տեսել են մեկ այլ աղջկա հետ՝ կինոթատրոնում։

Ուեսթն ու Ջոնսը սկսեցին հանդիպել այս տարվա փետրվարին, երբ դերասանը բաժանվեց դերասանուհի Ջուլիա Ֆոքսից։

Համացանցում շատ օգտատերեր Չեյնիին մեղադրում էին երգչի նախկին կնոջը՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին նմանակելու մեջ, սակայն մոդելն ասել է, որ երբեք չի դիմել պլաստիկ վիրաբույժների օգնությանը և չի փորձել փոխել իր արտաքինը։ Աղջիկը հավելել է, որ աշխատում է մարդկանց հոգեբանական առողջությանը նպաստող կազմակերպությունում, ինչպես նաև մագիստրոսի կոչում է ստանում համալսարանում։