Արտաքին 4 տարի առաջ - 10:57 08-06-2022

Ամերիկացիներին արգելված է ռուսական արժեթղթեր գնել

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պարզաբանել է, որ ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցները ներառում են նաև Միացյալ Նահանգների քաղաքացիների և ամերիկյան ընկերությունների համար ռուսական ընկերություններին, այդ թվում՝ երկրորդային շուկայում, պատկանող որևէ բաժնետոմս ձեռք բերելու կամ պարտքային պարտավորություններ ունենալու արգելքը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Երեքշաբթի օրը ԱՄՆ ֆիննախը հանձնարարականներ է հրապարակել ամերիկյան ֆոնդային կառավարիչների համար, որում ասվում է, որ ամերիկացիներին արգելվում է Ռուսաստանին շահավետ նոր ներդրումներ կատարել: Դրա նպատակը, ինչպես ասել է գերատեսչության ներկայացուցիչը, «Ռուսաստանին ֆինանսական միջոցներից զրկելն է, որոնք նա օգտագործում է Ուկրաինայի դեմ իր դաժան պատերազմը շարունակելու համար»։

Ելույթ ունենալով Սենատի ֆինանսական հանձնաժողովում՝ ԱՄՆ-ի դաշնային գանձապետարանի ղեկավար Ջանեթ Յելենը հաստատել է, որ պատժամիջոցների նպատակը Ռուսաստանին եկամուտների աղբյուրներից զրկելն է։ Միացյալ Նահանգները, որն ավելի վաղ ռուսական նավթի ներկրման արգելք էր սահմանել, այժմ իր եվրոպացի դաշնակիցների հետ քննարկումներ է անցկացնում նավթի վաճառքից ստացվող ՌԴ-ի եկամուտները նվազեցնելու ուղիների շուրջ, միևնույն ժամանակ համաշխարհային շուկայում ամբողջությամբ չկասեցնելով ռուսական նավթի հասանելիությունը, որը կհանգեցներ գների կտրուկ աճի։

Նաև, ըստ Յելենի, ԱՄՆ ֆիննախը վերահսկում է ոսկու պաշարներն օգտարծելու միջոցով պատժամիջոցները շրջանցելու Ռուսաստանի բոլոր փորձերը: Ռուսական ոսկու օգտագործմամբ ցանկացած գործարք կարող է հայտնվել պատժամիջոցների տակ, զգուշացրել է նա:

Ամենից շատ դիտված

14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
22:00 Դուստրս նախկին ամուսնուս կնոջը մայրիկ է անվանում. Անժելա Սարգսյանի սենսացիոն խոստովանությունը
22:30 Առանձնատուն, մեքենաներ, խոշոր ավանդներ, թանկարժեք գաղտնի գնում, 73 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
16:00 Ռուսաստանը մոտենում է պարտությանը, հայ ռուսամետ ուժերը կմնան ո՞րբ
16:47 Անակնկալ բացահայտում՝ հաղորդման ընթացքում. ով է Նարեկ Հայկազյանի և Ծովինար Մարտիրոսյանի որդու ընկերուհին
20:00 Պատմական պահը․ ՍԴ-ն կանկախանա՞, թե՞ կմնա ՔՊ-ի կցորդը
21:00 Պաշտոն կստանա՞ արդյոք Ալեն Սիմոնյանը. հարցում
18:00 ԱԱԾ նախկին պետի որդու ընկերության 672 մլն-անոց գույքն ու կուտակված պարտքերը
13:00 Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարման արդյունքը. ՀԷՑ-ի հասույթը նվազել է 4.2 միլիարդ դրամով