Արտաքին 5 տարի առաջ - 14:53 29-06-2021

Պետդեպը ամերիկացիներին խորհուրդ է տալիս հրաժարվել Բելառուս այցելությունից

ԱՄՆ Պետդեպը Միացյալ Նահանգների քաղաքացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ Բելառուսի Հանրապետություն այցելությունից երկու պատճառով՝ կորոնավիրուսի տարածում, ինչպես նաև «օրենքների կամայական կիրառում և ձերբակալվելու ռիսկ»:

Պետդեպարտամենտը սահմանել է հանրապետության համար ռիսկի չորրորդ մակարդակ, ինչն ամենաբարձր ցուցանիշն է, որի համաձայն՝ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ չի տրվում մեկնել Բելառուս:

«Մի մեկնեք Բելառուս՝ օրենքների կամայական կիրառման և ձերբակալվելու ռիսկի պատճառով: Վերանայեք մեկնելու հնարավորությունը COVID-19-ի և դրա հետ կապված մեկնումների սահմանափակումների պատճառով»,- ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ամերիկյան գերատեսչության կայքում:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում