Ներքին 4 տարի առաջ - 14:56 07-06-2022

Վահագն Ալեքսանյանին «խոզ» անվանելու համար մեղադրանք է առաջադրվել մի կնոջ

Արդեն երկրորդ դեպքն է, երբ քրեական գործ է հարուցվում՝ Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին «խոզ» անվանելու համար։ Այս անգամ մեղադրանք է առաջադրվել Անահիտ Մխիթարյան անունով անձին։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2022 թվականի ապրիլի 12-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրեն պատկանող էջով անձամբ «News.am» կայքում տեղադրված ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի վերաբերյալ տեսանյութի տակ գրել է մեկնաբանություն` «էս … աղպի խոզին կամ …..ին չեն ասել, որ իրա քոռ աչքնա ամեն ինչ ծուռ տեսնում»։

Մեղադրող կողմը գտել է, որ այդ մեկնաբանությամբ Անահիտ Մխիթարյանը հրապարակայնորեն ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է Վահագն Ալեքսանյանի արժանապատվությունը և այդ կերպ Ալեքսանյանին հասցրել է ծանր վիրավորանք։ Անահիտ Մխիթարյանին մեղսագրվում է հանրորեն վտանգավոր արաքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։

Oragir.news-ի հետ զրույցում Մխիթարյանն ասաց, որ համարում է սա քաղաքական հետապնդում` իր հայացքների համար. «Պայքարել եմ եւ պայքարելու եմ մինչև վերջ` մինչև Նիկոլի` Հայաստանից գնալը»։

Նա նաեւ նշեց, որ այլ տարբեր մարդիկ նույն բովանդակությամբ եւս մեկնաբանություններ են գրել, սակայն պարզելու է, թե ինչու հենց իրեն են մեղադրանք առաջադրել։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա