Արտաքին 4 տարի առաջ - 18:18 06-06-2022

Թուրքիան և ՌԴ-ն նախնական համաձայնության են եկել Սև ծովի ապաշրջափակման հարցում. Bloomberg

Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան նախնական համաձայնության են հասել Սև ծովով ուկրաինական գյուղատնտեսական մթերքի մատակարարումն ապաշրջափակելու վերաբերյալ։ Սակայն, գործակալության տվյալներով, գործարքի պայմանների հետ առայժմ համաձայն չէ Ուկրաինան:

Շարունակվող ռազմական գործողությունների պատճառով ուկրաինական պարենամթերքը, հիմնականում հացահատիկը, չի հայտնվում համաշխարհային շուկաներում, ինչը սպառնում է սովի մատնել մի քանի տարածաշրջանների, որոնք դրանից են կախված։

Ինչպես գրում է Bloomberg-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է օգնել ականազերծել Օդեսայի մոտ գտնվող ափը և ուղեկցել ուկրաինական հացահատիկի նավերը։ Սակայն Ուկրաինան մտավախություն ունի, որ առանց պաշտպանության Օդեսան կարող է խոցելի լինել Ռուսաստանի կողմից հարձակման համար, ասվում է հրապարակման մեջ։

Ակնկալվում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կքննարկի ուկրաինական նավահանգիստների ապաշրջափակման ծրագիրը չորեքշաբթի Անկարայում բանակցությունների ընթացքում։

Ամենից շատ դիտված

14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
22:00 Դուստրս նախկին ամուսնուս կնոջը մայրիկ է անվանում. Անժելա Սարգսյանի սենսացիոն խոստովանությունը
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
22:30 Առանձնատուն, մեքենաներ, խոշոր ավանդներ, թանկարժեք գաղտնի գնում, 73 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը
16:00 Ռուսաստանը մոտենում է պարտությանը, հայ ռուսամետ ուժերը կմնան ո՞րբ
16:47 Անակնկալ բացահայտում՝ հաղորդման ընթացքում. ով է Նարեկ Հայկազյանի և Ծովինար Մարտիրոսյանի որդու ընկերուհին
20:00 Պատմական պահը․ ՍԴ-ն կանկախանա՞, թե՞ կմնա ՔՊ-ի կցորդը
18:00 ԱԱԾ նախկին պետի որդու ընկերության 672 մլն-անոց գույքն ու կուտակված պարտքերը
13:00 Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարման արդյունքը. ՀԷՑ-ի հասույթը նվազել է 4.2 միլիարդ դրամով
21:00 Պաշտոն կստանա՞ արդյոք Ալեն Սիմոնյանը. հարցում