Արտաքին 4 տարի առաջ - 14:03 06-06-2022

Ղազախստանի բնակիչները կողմ են Սահմանադրության փոփոխություններին։ Նուրսուլթան Նազարբաևը կզրկվի «էլբասի» կարգավիճակից

Ղազախստանում հունիսի 5-ին կայացած հանրաքվեի նախնական տվյալներով Սահմանադրության փոփոխություններին կողմ է եղել քվեարկողների 77.18%-ը։ Այս մասին հաղորդել են Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, փոխանցում է Nur.kz-ն։

Փոփոխություններին դեմ է արտահայտվել հանրաքվեի մասնակիցների 18.66%-ը։ Անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 2.58%-ը։ Ձայները հաշվելիս հաշվի չի առնվել քվեաթերթիկների 1.58%-ը, քանի որ դրանցում երկու պատասխաններն էլ ընտրվել են։

Հանրաքվեին մասնակցությունը կազմել է 68.06%, հաղորդում է Tengrinews.kz-ը՝ հղում անելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Հանրաքվեին մասնակցած ԱՊՀ դիտորդները միայն «չնչին» խախտումներ են արձանագրել։

Ամենից շատ դիտված

14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
22:00 Դուստրս նախկին ամուսնուս կնոջը մայրիկ է անվանում. Անժելա Սարգսյանի սենսացիոն խոստովանությունը
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
22:30 Առանձնատուն, մեքենաներ, խոշոր ավանդներ, թանկարժեք գաղտնի գնում, 73 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը
16:00 Ռուսաստանը մոտենում է պարտությանը, հայ ռուսամետ ուժերը կմնան ո՞րբ
16:47 Անակնկալ բացահայտում՝ հաղորդման ընթացքում. ով է Նարեկ Հայկազյանի և Ծովինար Մարտիրոսյանի որդու ընկերուհին
20:00 Պատմական պահը․ ՍԴ-ն կանկախանա՞, թե՞ կմնա ՔՊ-ի կցորդը
18:00 ԱԱԾ նախկին պետի որդու ընկերության 672 մլն-անոց գույքն ու կուտակված պարտքերը
13:00 Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարման արդյունքը. ՀԷՑ-ի հասույթը նվազել է 4.2 միլիարդ դրամով
21:00 Պաշտոն կստանա՞ արդյոք Ալեն Սիմոնյանը. հարցում