Ներքին 4 տարի առաջ - 19:47 04-06-2022

Ոստիկանությունն ապօրինի է հատուկ միջոց կիրառել. Արա Զոհրաբյան

Անբարեխիղճ՝ հայհոյող, ծեծող և այլ ապօրինություն դրսևորած ոստիկաններին. Օրենքի առջև պատասխան եք տալու։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՕՐԻՆԻ Է ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼ

Երեկ՝ 03.06.2022թ., ոստիկանությունը խաղաղ, առանց զենքի անցկացվող հավաքի ժամանակ կիրառել է նաև հատուկ միջոցներ, մասնավորապես՝ լուսաձայնային միջոց:

«Ոստիկանության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է հատուկ միջոցները գործադրել … խաղաղ, առանց զենքի և օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հավաքները և հանրային միջոցառումները դադարեցնելու ժամանակ:

03.06.2022թ. հավաքը (երթը) կրել է խաղաղ բնույթ, իսկ երթի մասնակիցներն եղել են առանց զենքի: Հետևաբար, եթե նույնիսկ հավաքն (երթը) օրենքի խախտմամբ լիներ, ապա միևնույն է ոստիկանությունն իրավասու չէր կիրառել հատուկ միջոց:

Միաժամանակ բոլորս էլ լավ գիտենք, որ հավաքների (երթերի) ժամանակ մասնակիցների մեջ են մտնում նաև ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության հատուկ բաժինների աշխատակիցներ՝ քաղաքացիական հագուստներով: Եվ, եթե պետք է ինչ որ բան սադրել, ապա այս սուբյեկտները կարող են դա կազմակերպել:

Կցվող տեսանյութի մեջ երևում է հատուկ միջոցի կիրառման պահը և բռնված քաղաքացիներից մեկին ոստիկանների, որպես յուրայինի վերաբերմունքը:

Հ.Գ. Ոստիկանության ծառայողները կիրառել են նաև այլ «հատուկ» միջոցներ՝ հայհոյանք և ծեծ:
Կարևորելով ոստիկանության և արժանապատիվ ոստիկանների դերը պետության համար, հիշեցնում եմ անբարեխիղճ՝ հայհոյող, ծեծող և այլ ապօրինություն դրսևորած ոստիկաններին.- ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՎ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՔ ՏԱԼՈՒ»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի