Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 16:09 04-06-2022

Չինաստանի պատմության մեջ առաջին կին-տայկոնավտը կրկին տիեզերք կուղևորվի

Չինաստանի օդաչուավոր տիեզերական թռիչքների ծրագրի վարչությունը հրապարակել է «Տյանգուն» ուղեծրային կայանի նոր թիմի կազմը։ «Սինհուա» գործակալության փոխանցմամբ՝ կայան կմեկնեն տայկոնավտներ Չեն Դունը, Ցայ Ցզյուչժեն և Լյու Յանը, որը 2012 թվականին տիեզերք թռչած առաջին չինուհին է։

Չեն Դունի համար սա կլինի նաև երկրորդ տիեզերական թռիչքը, բայց առաջինը՝ որպես անձնակազմի հրամանատար: Ցայ Ցզյուչժեն տիեզերքում կլինի առաջին անգամ։

Նոր անձնակազմը կայան պետք է մեկնի կիրակի օրը՝ հունիսի 5-ին, Պեկինի ժամանակով ժամը 11:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 07:00-ին):