copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:20 04-06-2022

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիս 3-ին՝ ժամը 23:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Աբովյան քաղաքի ՃՈ մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: