Ուղիղ եթեր
Բազմաթիվ ռուս զինծառայողներ հեռացվել են աշխատանքից հրամաններին չենթարկվելու համար. WSJ
copy image url

Բազմաթիվ ռուս զինծառայողներ հեռացվել են աշխատանքից հրամաններին չենթարկվելու համար. WSJ

Արտաքին 2 տարի առաջ - 23:28 01-06-2022
Ուկրաինայի հետ սահմանի մոտ տեղակայված շրջաններում ծառայող մի քանի հարյուր ռուս զինծառայող մարտի 4-ին աշխատանքից ազատվել է հրամաններին չենթարկվելու համար, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աշխատանքից ազատման փաստաթղթի պատճենը։

Ըստ հոդվածի՝ հրամանը ստորագրել է զորամասի հրամանատարը:

Այլ մանրամասներ թերթը չի հայտնում։ Մասնավորապես չի նշվում, թե քանի զինվորական է աշխատանքից հեռացվել, որ զորամասում են նրանք ծառայել։ Հոդվածի հեղինակներն ընդգծում են, որ չգիտեն՝ արդյոք նրանց նկատմամբ այլ պատժամիջոցներ են կիրառվել։