Սպորտ 4 տարի առաջ - 23:24 31-05-2022

«Ռոման» չի ջանում Մխիթարյանին թիմում պահելու համար

Հենրիխ Մխիթարյանը կարևոր որոշում կայացնելու շեմին է. մնալ «Ռոմայո՞ւմ», թե՞ ընդունել «Ինտերի» առաջարկը։

«Sky Sport Italia»-ն հայտնում է, որ հանդիպում է կայացել «Ռոմայի» ներկայացուցիչների և Ռաֆաելա Պիմենտայի միջև. վերջինս Մինո Ռայոլայի մահվանից հետո ներկայացնում է Հենրիխի շահերը։ Ըստ աղբյուրի՝ հանդիպումը ոչինչ չի տվել. հռոմեական ակումբը չի փորձում թիմում պահել Մխիթարյանին։

Ըստ ամենայնի՝ հայ ֆուտբոլիստը կընդունի «Ինտերի» առաջարկը, որով նա տարեկան 500 հազար եվրո ավելի աշխատավարձ կստանա, քան այժմ «Ռոմայում»։

Նշենք, որ հունիսի 30-ին ավարտվում է Հենրիխի և «Ռոմայի» միջև պայմանագրի ժամկետը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ