Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:00 31-05-2022

Մարդասպանը փորձում է թաքցնել իր հանցանքի հետքերը․ Էդգար Ղազարյան


Շարունակվում են ընդդիմության բողոքի և անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքները։

Քիչ առաջ «Դիմադրություն» շարժումը մեկնարկել է հերթական հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում։ Հանրահավաքի ընթացքում ելույթով հանդես եկավ Լեհանստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

«Իմ այսօրվա ելույթի հիմնական թեման հայրենիքի գողի այն հանցանք է, որը վերաբերում է մեր հազարավոր երիտասարդների կյանքերը խորտակելուն և այդ հանցագործությունը թաքցնելու վտանգավոր ընթացքին։ Մարդասպանը փորձում է թաքցնել իր հանցանքի հետքերը։ Մինչև հիմա մենք այդպես էլ հստակ չիմացանք, թե քանի մարդ է իր կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի։ Այդպիսի բան չի եղել աշխարհում ոչ մի պատմության մեջ․ անարգանք՝ հայրենիքի համար զոհված մարդկանց հիշատակի նկատմամբ։ Չասել, թե ովքեր են նրանք, չփառաբանել նրանց, սրիկայություն է։ Պատերազմի հանցանքի մի ուրիշ դրսևորում։ Պատերազմից հետո իշխանության մարմինները պաշտոնապես հրապարակել են 7 թիվ, 7-ն էլ տարբեր։

Ո՞նց կարող է նման բան լինել։
Մեղք է մեր ապրելը, որ մենք ներում ենք այս սրիկա մարդասպանին»,- ասաց Ղազարյանը։


Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ