Ներքին Միտք 5 ամիս առաջ - 00:09 04-02-2026

Այսօր, երբ Հայաստանի իշխանությունները փորձում են թաքցնել առկա խնդիրները, մեզ անհրաժեշտ է միջազգային հրապարակայնություն

Այս օրերին ես իրականացնում եմ միջազգային այց։

Ծրագրում է Փարիզը, որտեղ սպասվում են կարևոր հանդիպումներ։ Այնուհետև՝ օվկիանոսից այն կողմ, որտեղ կլինեն տարբեր հանդիպումներ, դասախոսություններով հանդես կգամ Ամերիկայի ու աշխարհի լավագույն համալսարաններում՝ Յեյլի, Կոլումբիայի համալսարաններում:

Այդ մասին հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը․

«Կլինեմ Փենսիլվանիայի համալսարանում, ի դեպ, այն համալսարանն է, որտեղ ես ինքս եմ ուսանել և համալսարանի կողմից ճանաչվել եմ իրավունքի դպրոցի լավագույն շրջանավարտներից:

Դասախոսությունների թեմաներն են միջազգային իրավունքը, պատերազմական հանցանքների համար պատասխանատվությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը։

Այն ամենն, ինչին ես նվիրել եմ իմ ամբողջ կյանքը։

Հենց այս մասին էի գրել իմ վերջին նամակում ԱՄՆ փոխնախագահ Ջ.Վենսին։ Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ հանցանքների, օկուպացված տարածքների, բռնի տեղահանվածների, բռնությամբ անհետացածների, մեր գերիների և պատանդների ճակատագրի մասին, որոնց անհրաժեշտ է վերադարձնել հայրենիք։

Այսօր, երբ Հայաստանի իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել առկա խնդիրները և ձևացնել, թե դրանք գոյություն չունեն, մեզ խիստ անհրաժեշտ է միջազգային հրապարակայնություն։
Որպես մարդ, ով ամբողջ կյանքում զբաղվել է մարդու իրավունքների պաշտպանությամբ, ես չեմ կարող և չեմ լռելու։

Պարբերաբար ձեզ կտեղեկացնեմ այս աշխատանքի ընթացքի և արդյունքների մասին»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ