Ներքին 4 տարի առաջ - 15:24 31-05-2022

Նյու Յորքի ոստիկանական դեպարտամենտի ծառայողի գլխարկովը ոստիկա՞ն է

Սոցիալական ցանցերում երեկվանից տարածվում է մի ոստիկանի լուսանկար, որտեղ երևում է ոստիկանի համազգեստով մեկը, ով կրում է ԱՄՆ Նյու Յորք քաղաքի ոստիկանական դեպարտամենտի ծառայողի գլխարկ։ Համացանցում քննարկում են, թե հնարավոր է, որ նա ՀՀ ոստիկանության աշխատակից չէ։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ բոլոր նման լուսանկարներն ու հրապարակումները ուսումնասիրվում են․ «Ուսումնասիրությունների արդյունքները պատրաստ լինելու դեպքում կհրապարակենք»։

Հիշեցնենք, որ 2020 թ․-ի նոյեմբերին, երբ «Հայրենիքի փրկության շարժումը» սկսել էր բողոքի ակցիաների իրականացումը, ակցիաներից մեկի ընթացքում բախումներ էին տեղի ունեցել դեմքները փակ, չինարեն գրառումներով հագուստներով «ոստիկանների» հետ։ Այդ օրերին քննարկվում էր, որ նրանք ոչ թե ոստիկաններ են, այլ «օլիգարխի հավաքագրած տղերք են»։

Նշենք, որ այս օրերին նույնպես տելեգրամյան ալիքները տեղեկություններ են տարածում, որ հայտնի գործարարները կրկին ոստիկանների հագուստով մարդկանց են ուղարկում ցուցարարների դեմ։

Oragir.news-ը հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ պարզելու համար, թե ինչպես է ԱՄՆ Նյու Յորք քաղաքի ոստիկանական դեպարտամենտի ծառայողի գլխարկը հայտնվել ՀՀ ոստիկանի գլխին, արդյո՞ք նա իրականում ոստիկան է։ Մենք նաև հետաքրքրվել ենք, թե Ոստիկանությունը պարզե՞լ է արդյոք, թե ովքեր էին 2020 թ․-ի նոյեմբերին «չինական» համազգեստ հագած ոստիկանները։

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը
20:25 Ճտերն աշնանն են հաշվում. ես չեմ պարտվել, Փաշինյանը չի հաղթել. Սամվել Կարապետյան