Նորվեգիան պաշտոնապես փոխել է Բելառուսի անվանումը
copy image url

Նորվեգիան պաշտոնապես փոխել է Բելառուսի անվանումը

Արտաքին 2 տարի առաջ - 19:57 29-05-2022
Belarus - այսպես կկոչվի Բելառուսը Նորվեգիայի Թագավորության պաշտոնական փաստաթղթերում Hviterussland-ի փոխարեն (Սպիտակ Ռուսաստան. նորվեգերենից hvite - սպիտակ և Russland - Ռուսաստան), ինչպես նախկինում էր:

Փոփոխությունների մասին սոցցանցի իր էջում գրել է Նորվեգիայի արտգործնախարար Աննիկեն Հյուիթֆելդը։
Ինչպես նշել է դիվանագետը, Բելառուսի հետ համերաշխության միջազգային օրը Նորվեգիան դադարել է նորվեգերենում օգտագործել Hviterussland անվանումը։

ԱԳՆ ղեկավարը նաև հավելել է, որ «երեկ ուրախությամբ է այդ մասին հայտնել ժողովրդավարական շարժման առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային»։

Հյուիթֆելդը գրել է. «Մենք սատարում ենք բելառուս ժողովրդի պայքարը հանուն ազատության և ժողովրդավարության»։