Ավելին 4 տարի առաջ - 10:57 29-05-2022

Հայտնի են Կաննի կինոփառատոնի հաղթողները

Կաննի 75-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենու» դափնեկիր է դարձել շվեդ ռեժիսոր Ռուբեն Էսթլունդի «Վշտի եռանկյունի» ֆիլմը։ Միջոցառումը հեռարձակվել է ֆիլմերի ցուցադրության կայքում։

Էսթլունդի ֆիլմը նվիրված է նորաձևության աշխարհին։ Ժապավենը կինոքննդատների բարձր գնահատականին է արժանացել «անծայրածիր հումորի համար»։

Կաննում տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակի է արժանացել հարավկորեացի դերասան Սոն Կան Հոն։ Նա հարավկորեական «Միջնորդը» ֆիլմի գլխավոր դերակատարն է, որի ռեժիսորը Հիրոկաձու Կորեեդան է։

Լավագույն դերասանուհի անվանակարգում մրցանակի է արժանացել իրանցի դերասանուհի Զահրա Ամիր Էբրահիմին։ Նա իրանցի ռեժիսոր Ալի Աբասիի «Սուրբ սարդը» ֆիլմում նկարահանվել է գլխավոր դերում։

Իսկ փառատոնի Գրան պրիին արժանացել են բելգիական «Մոտիկ» (ռեժ. Լուկաս Դոնթ) և ամերիկյան «Աստղեր կեսօրին» (ռեժ. Քլեր Դենի) ֆիլմերը։ Կաննի ժյուրիի հատուկ մրցանակը կիսել են իտալական «Ութ լեռ» (ռեժ. Շարլոտա Վանդերմերշ) և լեհական «Իա» (ռեժ. Եժի Սկոլիմովսկի) ֆիլմերը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը