Արտաքին 4 տարի առաջ - 10:56 18-05-2022

Զելենսկին ելույթ է ունեցել Կաննի կինոփառատոնի բացմանը

Նախագահ Վլադիմիր Զելենսկին Կաննի կինոփառատոնի բացմանը հուզական ելույթ է ունեցել։

Իր տեսաուղերձում նա փառատոնի հյուրերին ու մասնակիցներին ասել է. «Սակայն ժամանակի ընթացքում ատելությունը կանցնի, բռնապետերը կմահանան»։

Սա ուղիղ մեջբերում է Չարլի Չապլինի «Մեծ դիկտատորը» ֆիլմից, որը նացիզմի, մասնավորապես Ադոլֆ Հիտլերի վերաբերյալ քաղաքական երգիծանք է։

«Մեզ նոր Չապլին է պետք, որ այսօր ապացուցի, որ կինոն համր չէ»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։

«Մենք շարունակում ենք պայքարել,- հավելել է Ուկրաինայի ղեկավարը,- մենք այլ տարբերակ չունենք, քան շարունակել ազատության համար մեր պայքարը: Մենք հաղթելու ենք այս պատերազմում, փառք Ուկրաինային»:

Նրա ելույթը բուռն ծափահարությունների է արժանացել։

Այս տարի Կաննի կինոփառատոնում կարևոր տեղ է գրավում պատերազմի թեման։ Ուկրաինացի ռեժիսոր Սերգեյ Լոզնիցայի վերջին վավերագրական ֆիլմը՝ «Կործանման բնական պատմությունը», որը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին դաշնակիցների կողմից գերմանական քաղաքների ռմբակոծության մասին, վերաբերում է Ուկրաինայի պատերազմին։

Մեկ այլ վավերագրական ֆիլմ, որը կցուցադրվի փառատոնի ծրագրում, լիտվացի ռեժիսոր Մանտաս Կվեդարավիչյուսի ֆիլմն է, որը ռեժիսորը նկարահանել է Մարիուպոլում, որտեղ նա զոհվել է ապրիլի սկզբին։

Այս տարի Կաննը չեղարկել է ռուսաստանցի լրագրողների հավատարմագրերը և մերժել այն ռուսաստանցիների մասնակցությունը, որոնք կապված են ՌԴ իշխանությունների հետ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը