Ավելին 4 տարի առաջ - 21:32 14-04-2022

Կիրիլ Սերեբրեննիկովի «Չայկովսկու կինը» ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի մրցութային ցանկում

Ռուս ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի «Չայկովսկու կինը» նոր ֆիլմը տեղ է գտել Կաննի 75-րդ կինոփառատոնի գլխավոր մրցույթում։ Այս մասին հաղորդվում է փառատոնի կայքում։
Սերեբրեննիկովի ֆիլմերն արդեն երրորդ անգամ են մասնակցում Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցույթին։ Նրա «Ամառ» ֆիլմը մրցութային ծրագրի շրջանակներում ներկայացվել է 2018 թվականին Կաննում, իսկ «Պետրովները գրիպի մեջ»՝ 2021 թվականին։ Ռեժիսորի մեկ այլ ֆիլմ՝ «Աշակերտը», 2016 թվականին ընդգրկվել է փառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում։
«Չայկովսկու կինը» կենսագրական դրամա է ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու կնոջ՝ Անտոնինայի մասին։ Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Օդին Բայրոնը, Ալյոնա Միխայլովան, Յուլիա Աուգը, ինչպես նաև ռեփեր Օքսիմիրոնը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը