Արտաքին 4 տարի առաջ - 09:16 28-05-2022

Ավստրիայի կանցլերը Պուտինի հետ քննարկել է գերիների փոխանակման հարցը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը հեռախոսազրույց են ունեցել։ Այն կայացել է ավստրիական կողմի նախաձեռնությամբ և տևել 45 րոպե։
Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը զրույցի ընթացքում ասել է, որ ուկրաինական կողմը պետք է հնարավորինս արագ մաքրի ականապատված նավահանգիստները՝ Ազովի և Սև ծովերի ջրերում արգելափակված նավերի ազատ տեղաշարժի համար։ Նա նաև ասել է, որ Կիևը վիժեցրել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացը։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են պարենային խնդիրը, որն առաջացել է Ուկրաինա ռուսական ներխուժման արդյունքում։ «Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ համաշխարհային շուկա գյուղմթերքների մատակարարման հետ կապված դժվարությունների համար պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնելու փորձերն անհիմն են։ Մանրամասն բացատրություններ են տրվել այդ խնդիրների իրական պատճառների վերաբերյալ, որոնք առաջացել են, ի թիվս այլ բաների, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից հակառուսական պատժամիջոցների պատճառով»,- ասվում է Կրեմլի հաղորդագրությունում։

Նեհամերը լրագրողներին հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը «շատ լարված ու լուրջ» է եղել։ Նրա խոսքով՝ զրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման հնարավորությունը։ Ինչպես գրում է Kleine Zeitung թերթը՝ հղում անելով կանցլերին, Պուտինը համաձայնել է Կարմիր Խաչին հասանելիություն տրամադրել՝ գերիներին տեսակցելու։ Կրեմլի մամուլի ծառայությունը չի հայտնում ռազմագերիների հնարավոր փոխանակման մասին որևէ քննարկում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»

Ձեզ գուցե հետաքրքրի