Ներքին 4 տարի առաջ - 19:30 27-05-2022

Ինձ չհետաքրքրող դասի չէի մասնակցի 3 միավորի համար․ ուսանողները՝ նոր փոփոխության մասին

2022 թ. սեպտեմբերի 1-ից ԵՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերում ընդունված ուսանողների համար գնահատականի դրական շեմը փոփոխվել է։

Եթե նախկինում եզրափակիչ կամ միջանկյալ քննության ժամանակ ուսանողը ստանում էր դրական 8 միավորը, ապա հիմա, 0-9 միավոր ստացած ուսանողների գնահատականները համարվելու են անբավարար։
Այսինքն՝ 0-9 միավորը համարվում է անբավարար,
10-13 միավորը համարվում է բավարար,
14-17 միավորը համարվում է լավ,
իսկ 18-20 միավորը՝ գերազանց։

ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի վարիչ Արմեն Սարգսյանը իր՝ այս թեմայով տված հարցազրույցներից մեկում ասել էր, որ այսուհետ ուսանողը միայն մեկ բաղադրիչով դրական միավոր վաստակել չի կարողանա, և ընթացիկներին չգալ ու եզրափակիչ քննությանը դրական 8 միավոր ստանալը պետք է բացառվի։ Նրա խոսքով՝ ուսանողների համար կրթությունը մղվել է երկրորդ պլան, և այդ պատճառով հաճախելիությունը տուժում է։ Դասերին մասնակցությունն ուսանողին կտա հավելյալ 0-3 միավոր, սակայն դասախոսներն ազատ են այս հարցում, և իրենք են որոշում 0-3 միավոր կտա՞ն ուսանողին ներկայության համար, թե՞ այդ միավորները կլրացվեն այլ կերպ։

Oragir.news-ը այս մասին զրուցեց ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ՝ հարցնելով, թե ինչպես են վերաբերվում նոր փոփոխությանը։
Մեզ հետ զրույցում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Անուշ Բաբայանն ասաց, որ իր կարծիքով՝ ֆիզիկապես դասին ներկա գտնվելը չի նշանակում ստանալ գիտելիք, և սխալ է գնահատվել ներկայության համար․

«Ուսանողը կարեղ է բոլոր դասերին ներկա լինել, բայց չստանալ որևէ գիտելիք, այսինքն՝ լսարանում իր ներկայությունը լինի զուտ ֆիզիկապես, իսկ հոգեպես լինի այլ տեղ՝ դա լինի հեռախոս, կամ ընկերուհու հետ շփվելը։ Ինձ թվում է, դա շատ սխալ մոտեցում է»։

Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Անի Հովհաննիսյանն էլ հավելեց, որ այս դեպքում նաև հակասություն է առաջանում․
«Եթե ԵՊՀ-ում ազատ է, դու դասերին կարող ես նստել, կարող ես չնստել այնքան, մինչև բացակայությունների 120 ժամը լրանա, ու դա նորմալ է, ապա այստեղ մի քիչ հակասություն է առաջանում, որ քեզ նվիրում են 3 միավոր՝ ուղղակի ներկայության համար»։

Խոսեցինք նաև Թինա Եվանիսյանի հետ, ում կարծիքով՝ աշխատող ուսանողների համար տարբերություն չկա․
«Կարծում եմ՝ աշխատող ուսանողների համար մեծ տարբերություն չկա, կոնկրետ ինձ համար նույնպես, եթե մեզ վրա էլ ազդեր, որովհետև եթե ես չեմ կարողանում դասերի ներկա լինել ու պայքարում եմ 8 ստանալու համար, ապա այդ դեպքում էլի չեմ կարողանա դասերին նստել ու կպայքարեմ 10 ստանալու համար»։

Հարցին, թե այն ուսանողներին, ովքեր բացակայում են դասերից, այս փոփոխությունը կստիպի՞ նորմալ հաճախել, ուսանողներից մեկը պատասխանեց․

«Կան մարդիկ, ովքեր գալիս են համալսարան ուղղակի դիպլոմ ստանալու համար, ու ինչ փոփոխություն էլ արվի, այդ մարդիկ միևնույնն է գալու են դիպլոմ ստանալու համար, իրենց գնահատակը պետք չի, իրենց պետք է բավարար գնահատական ստանալ, ավելի ճիշտ՝ նշանակելը։ Օրինակ՝ ես նաև ուսանողական խորհրդի անդամ եմ, ու եթե ինձ համար ոչ այնքան հետաքրքիր ու կարևոր դաս է, ես այդ ժամանակը տրամադրում եմ ՈւԽ-ին օգտակար լինելու համար։ Ճիշտ է, այդ օրենքը մեզ վրա չի ազդում, բայց եթե անգամ մեզ վրա էլ ազդեր, միևնույնն է, ես ինձ չհետաքրքրող դասին չեմ մասնակցի 3 միավոր վաստակելու համար»,- ասաց Անուշ Բաբայանը։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին