Սպորտ 4 տարի առաջ - 18:46 26-05-2022

Երեք հայ բռնցքամարտիկներ հաղթանակներ են տարել

Երևանում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը։

Այսօր՝ մայիսի 26-ին, պայքարը սկսել են երեք հայ բռնցքամարտիկներ։

63.5 կգ քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը 1/8 եզրափակչում մենամարտել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջոզեֆ Թայերսի հետ և վստահ հաղթանակ տարել՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ:

67 կգ քաշայինների 1/8 եզրափակչում հաղթանակ է տարել նաև Գուրգեն Մադոյանը: Մեկնարկային մենամարտում նա առավելության է հասել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կարլ Բենիամին Էրիկսոնի նկատմամբ և ժամանակից շուտ հաղթանակ տարել:

1/4 եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: Մեկնարկային 1/8 եզրափակչում Չալոյանն ուժեղ է գտնվել Բոսնիա և Հերցեգովինայի բռնցքամարտիկ Յուրայ Սոլիդայից։ Նա երեք ռաունդներում էլ առավելություն է ունեցել։

Այսօր երեկոյան ռինգ դուրս կգա Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Նրա մրցակիցը կլինի սլովակ Դավիթ Միքալեկը:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների