Սպորտ 2 տարի առաջ - 23:34 14-11-2023

Շախմատի ԵԱ․ Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներ են տարել

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Իսրայելի թիմին:

Հաղթանակներ են տարել Հայկ Մարտիրոսյանը և Հրանտ Մելքումյանը: Շանթ Սարգսյանի և Սամվել Տեր-Սահակյանի պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Այս հաղթանակից հետո Հայաստանի թիմը կիսում է առաջին հորիզոնականը Գերմանիայի և Լեհաստանի թիմերի հետ:

Կանանց հավաքականը 3.5:0.5 հաշվով հաղթեց Շվեյցարիայի թիմին և այժմ կիսում է 4-6-րդ հորիզոնականները:

Հաղթել են Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել շախմատի աշխարհի տասներկուերորդ չեմպիոնուհի Ալեքսանդրա Կոստենյուկի հետ:

Հինգերորդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը կմրցի Գերմանիայի թիմի հետ, իսկ կանանց թիմը՝ Ֆրանսիայի թիմի հետ:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ