Ներքին 4 տարի առաջ - 15:28 26-05-2022

Նիկոլը հրաշալի հասկանում է իր արած զարհուրելիության ողջ մասշտաբները. Նաիրիա Զոհրաբյան

Նիկոլը հրաշալի հասկանում է իր արած զարհուրելիության ողջ մասշտաբները: Այս մասին գրել է քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշել է. «Հրայրի գրիչ-2

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ազդարարեց, որ Հայաստանը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան։ Կոսմոսը գրավելը, չգիտեմ, գուցե մարիխուանան օրինականացնելուց հետո ստացվի, բայց հիմա անդրադառնամ երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի խոստացած «բացահայտմանը», որը պիտի վերջնականապես ջնջեր մինչնիկոլյան ժամանակների արցախյան բանակցային ողջ գործընթացն ու մադրիդյան սկզբունքները։

Եվ այսպես, Նիկոլն ասում է, որ մադրիդյան սկզբունքներով, որի նախաձեռնողը հայկական կողմն է եղել, մենք մեր ձեռքով չեղարկել ենք Լեռնային Ղարաբաղում անցկացված ինքնորոշման իրավունքի հանրաքվեն։ Կլասիկ աբսուրդ։

Որովհետև, միջազգային պրակտիկայում չկա դեպք, երբ ինքնորոշման իրավունքն իրագործվի բացառապես ինքնորոշվող սուբյեկտի որոշման հիման վրա և տեղում ստանա միջազգային ճանաչում: Կոսովոյի նախադեպն այլ է, որն ուղղակի պարտադրվել է։

Բանակցային տասնյակ տարիների գործընթացի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատը մեկն էր՝ միջազգայնորեն ճանաչել և ամրագրել 1991 թվականին Լեռնային Ղարաբաղում անցկացված և հանրաքվեով հաստատված ինքնորոշման իրավունքը։ Այսինքն՝ստանալ միջազգային հանրության դե յուրե վավերացումն ու մադրիդյան սկզբունքները միակ քեյսն էր, որով միջազգային հանրությունը ճանաչում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
և եթե անցկացվեր նոր հանրաքվե, այն, ինչպես և արձանագրված էր, անցկացվելու էր ԵԱՀԿ-ի կամ ՄԱԿ-ի միջազգային դիտորդական առաքելության հովանու տակ, ինչի արդյունքում ունենալու էինք Արցախի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված և ընդունված միջանկյալ կարգավիճակ։

Իսկ եթե հանրաքվե չլիներ, ինչի մասին պարբերաբար ասում է Նիկոլը, ապա 5 շրջանների վերադարձից հետո Լաչինն ու Քարվաճառը շարունակելու էին մնալ հայկական, Շուշին ու Հադրութը չէին հանձնվելու թուրքին, չէինք հանձնելու 187 գյուղ՝ Արցախի 72 տոկոսը և ամենագլխավորը՝ 5 հազար տղաներ Եռաբլուրում թաղված չէին լինելու։

Ես վստահ եմ, որ ի տարբերություն իր բազմաթիվ թիմակիցների և իր հպարտ էլեկտորատի՝ Նիկոլը հրաշալի հասկանում է իր արած զարհուրելիության ողջ մասշտաբները, ուստի սեփական մեղքից դիստանցվելու հոգեբանական կախումը նրան մղում է պարբերաբար «հորինել» նորանոր «բացահայտումներ»՝ «Հրայրի գրիչ-2» ժանրի կանոններով»։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին