Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:16 26-05-2022

13 խոշորացած համայնքներ կմիավորվեն հինգ համայնքների մեջ

Կառավարության նիստում քննարկվում էր ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ կատարելու և կից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերին հավանություն տալու մասին հարցը։

Նիստում որպես հարցի զեկուցող հանդես եկավ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Ներկայացված են երեք օրենքների նախագծեր փոփոխություններ և լրացումներ կատարելու համար՝ վարչատարածքային բաժանման մասին, տեղական ինքնակառավարման մասին, և հանրային ծառայության մասին։ Այս որոշմամբ առաջարկում ենք այս փաթեթը համարել անհետաձգելի և ուղարկել ԱԺ՝ հաշվի առնելով, որ ժամկետների որոշակի խնդիր ունենք։ 2016թ․-ին, երբ սկսվեց համայնքների միավորման, խոշորացման գործընթացը, մինչև այսօր Հայաստանի 908 բնակավայր միավորվել խոշորացել են 72 համայնքների մեջ, և մենք հիմա ունենք 72 խոշորացված համայնք և 7 համայնք, որոնք խոշորացաված չեն։ Դրանք Երևանը և Գյումրին են և ազգային փոքրամասնություններով բնակեցված առանձին համայնքներ։ Մենք նաև չորս ազգային փոքրամասնություններով բնակեցված, բայց խոշորացված համայնք ունենք։

Առաջարկում ենք այս պահին գործող 13 խոշորացած համայնքները միավորել հինգ համայնքների մեջ՝ նկատի ունենալով, որ վերջին տարիներին անընդհատ քննարկումների արդյունքում ավելի հիմնավորված է եղել շրջանային մոդելի տարբերակը։ Այդ փոփոխություններն են Արագածոտնի մարզում Թալին և Արագածավան խոշորացված համայնքները, որոնք միասին կընդգրկեին 34 բնակավայր, Գեղարքունիքի մարզում Ճամբարակ և Շողակաթը միավորել, որոնք նախկին Ճամբարակի շրջանն են՝ 19 բնակավայր, Լոռու մարզում խոշորացված համայնք ունենալ, որը կընդգրկի Օձունը, Շնողը, Ախթալան և Ալավերդին՝ 28 բնակավայր միասին, Լոռու մարզում Տաշիրը՝ Տաշիր, Մեծավան, Սարչապետ՝ միասին 24 բնակավայր, և Սյունիքի մարզում Սիսիան և Գորայք խոշորացված համայնքները՝ միասին 36 բնակավայր։

Այսպիսով՝ այս 13 համայնքները, որոնք միասին 141 բնակավայր են, առաջարկում ենք միավորել հինգ համայնքների մեջ: Այս փոփոխությունները նախատեսվում են իրականացնել սեպտեմբերի 25-ին նախատեսված ընտրություններով»,- ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Որոշումը միաձայն ընդունվեց, դեմ չկար։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա