Ուղիղ եթեր

Ադրբեջանը պահանջելու է, որ խաղաղապահները դուրս գան՝ հիմնավորելով, թե կա խաղաղության պայմանագիր. Զաքարյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:27 25-05-2022
«Այսօր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում էլի շարունակել է իր ոճին համապատասխան մանիպուլատիվ, պոպուլիստական և անհիմն ու վտանգավոր հայտարարությունների շարքերը՝ այս անգամ փորձելով «սվաղել» այն ապիկար, տգետ քաղաքականությունը, որի արդյունքում մեր երկիրը հասել է այս աղետալի իրավիճակին»։ Այս մասին Գարեգին Նժդեհի հրապարակում «Դիմադրության» շարժման հանրահավաքին հայտարարեց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցած վերջին եռակողմ հանդիպմանը՝ նա ասաց, որ նշված դրույթների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը խուսափում է խոսել. «Նա հստակ չի ասում, թե ինչպիսի արկածախնդիր նոր գործընթաց է սկսել մեր պետականության և Արցախի դեմ։ Ըստ Միշելի հայտարարության՝ Հայաստանը ճանաչում է ոչ միայն թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքները, այլև Բաքվի տարածքային ու կոմունիկացիոն ավելի լայն պահանջները։

Բազմաթիվ անգամներ ասել ենք, որ սահմանագծման, քարտեզների ու այսպես կոչված անկլավների շուրջ քննարկումները զուտ տեխնիկական խնդիր չէ, ինչպես ներկայացնում է Նիկոլը, այլ ողջ Արցախի, նաև ՀՀ մի շարք տարածքների փաթեթային փաստաթղթավորված հանձնելու ծրագիր։

Համաձայն այդ ծրագրի՝ հայկական Արցախն ամբողջությամբ փոխանցվում է Ադրբեջանին, Հայաստանը հրաժարվում է Արցախից եւ Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանելուց։ Բացի այդ՝ Հայաստանի տարածքը մասնատվում է մի քանի միջանցքներով, ի հաշիվ այդ տարածքների նկատմամբ ՀՀ ինքիշխան իրավասության սահմանափակման կամ փաստացի վերացման։ Արդյունքում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից փաստացի որպես տրանսպորտային միջոց դիտարկվող կոմունիկացիաներով թուլանալու է Հայաստանի կապը Իրանի եւ Վրաստանի հետ։ Հաղորդակցությունները Բաքվին առանձնապես պետք չեն, խնդիրը Հայաստանի տարածքի մասնատումն է՝ Հայաստանի լիակատար մեկուսացմամբ ու շրջափակմամբ»։

Զաքարյանը նշեց, որ բրյուսելյան բանակցություններից հետո հնչած հայտարարության մեջ խոսք չկա Արցախում ռուս խաղաղապահների առաքելության մասին. «Սա նշանակում է, որ ինչ-որ մի պահից Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի դավադիր իշխանությունների լուռ համաձայնությամբ պահանջելու են ռուս խաղաղարարներին դուրս հանել Արցախից՝ հիմնավորելով, թե իբր արդեն ունեն խաղաղության պայմանագիր, և Ադրբեջանը ստանձնել է Արցախի բնակչության իրավունքներն ու անվտանգության երաշխիքները»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:24 Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով
22:25 Շիրակի մարզի Լեռնուտ, Գետք, Մեղրաշատ, Ողջի, Տուֆաշեն և այլ գյուղերի դպրոցները կփակվեն
22:59 Նրանք կարող են 1-ին դասարան ընդունվել 7 տարին լրանալու դեպքում. Ժաննա Անդրեասյան
15:33 Իվետա Մուկուչյանը հղի՞ է․ երգչուհու պարզաբանումը
15:45 25 տարի արգելվում էր․ Ավինյանի օրոք մետրոյի գլխին 18 հարկանի շենք է կառուցվում
16:00 Նիկոլ Փաշինյանը մահացել ա, ոնց Մոսկվայում հեծանիվ քշի․ հարցում
18:00 Ավելի լավ ա էշի կարոտեմ, քան Աննային ու Նիկոլին․ հարցում
18:32 Նախքան երեխային թույլ կտաք դրսում լինել առանց մեծահասակների, սովորեցրեք ինքնապահովման հմտություններ. Արմեն Մուրադյան
21:17 Մարդկանց ձեռքը փող չկա. գուկան, ապրանքին կնայեն ու կերթան. վաճառական
22:45 Ոչ մի օր՝ առանց Արցախի.  Նորայր Դանիելյան․ «Առանց Արցախի՝ չկա Հայաստան, առանց Հայաստանի՝ չկա հայ ազգ»